Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Դասագիրք մասնագետների համար

Դասագիրք մասնագետների համար

XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք  աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում:

 

Մինչ այժմ մեր ուսանողներն ու շատ ստոմատոլոգներ մայրենի լեզվով «Շուրջատամնաբանություն» առարկան ուսումնասիրելու համար չունեին գրականություն: Այդ բաց եկավ լրացնելու Նյու-Յորքի  Վետերանների բժշկական կենտրոնի ընդհանուր ատամնաբույժի մասնագիտացման և շուրջատամնաբուժության մասնագիտացման ծրագրերի տնօրեն, Նյու-Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի շուրջատամնաբանության մագիստրատուրայի բաժանմունքի կլինիկական պրոֆեսոր, ինչպես նաև մի շարք գիտահետազոտական միջազգային կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների անդամ Գրեգորի Գազանճյանի վերջերս լույս տեսած «Շուրջատամնաբանություն /Պերիօդոնտիա/» ծավալուն աշխատությունը:  

 

Աշխատության մեջ մատչելիորն ներկայացված են շուրջատամի հիվանդությունների պատճառները, ախտածնությունը, ախտորոշումը, բուժման և կանխարգելման ժամանակակից միջազգային մեթոդները: 

 

Հիմնական գիտելիքներն ամբողջացնելու նպատակով նշանակալի տեղ է հատկացված այնպիսի թեմաներին, ինչպիսիք են` բերանի խոռոչի հիգիենայի պահպանման մեթոդները, ատամի հիմքի մաքրումը և հղկումը, կծվածքային վնասվածքի աշխատանքային տեխնոլոգիաները և ատամի շարժությունը, ինչպես նաև գործիքավորումը, գործիքների սրման գործողությունը: 

 

Աշխատությունում զետեղված նոլոր թեմաներն ուղեկցվում են բազմաթիվ դիդակտիկ նյութերով` աղյուսակներով, մոդելներով, կլինիկական լուսանկարներով` նյութի ընկալումն ավելի հասկանալի և ընբռնելի դարձնելու միտումով:

 

Շուրջատամի վիրահատության բաժնի առաջին գլուխը նվիրված է վիրահատության սկզբունքներին, մանրամասն նկարագրվում են նաև վիրահատական գործողությունները` լնդահատում, լաթի վիրահատություն, ոսկրի և փափուկ հյուսվածքների պատվաստում, փեղկվածքի վիրահատություն, շուրջատամի վերականգնողական և կառուցողական վիրահատություններ: Գործընթացների մանրակրկիտ հրահանգավորումը հնարավորություն է ընձեռում ատամնաբույժներին կլինիկորեն ինքնուրույն իրականացնել դրանք: Գրքի վերջին գլուխներում ներկայացված են անհետաձգելի դեպքերի բուժման և պահպանման թեմաները: 

 

Ինչպես նշում է հեղինակն առաջաբանում, սույն աշխատությունը Հայաստանում հրատարակված առաջին մասնագիտական գիրքն է:

 

Այն հրատարակել է ՙՆաիրի՚ հրատարակությունը հեղինակի և ՙՀովարդ Կարագյուզյան՚ բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Աննա

01.12.2011

Իսկ որտղից կարելի է ձեռք բերել այս գիրքը

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ